Պաոայի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոայի եկեղեցի
իսպ.՝ Iglesia de San Agustín de Paoay
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկական թեմական տաճար
ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
ՏեղագրությունPaoay? և Ilocos Norte?
Դավանանքլատինական եկեղեցի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմDiocese of Laoag?
Հիմնական ամսաթվերը1686
Մասն էBaroque Churches of the Philippines?
Ժառանգության կարգավիճակNational Cultural Treasure?[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՕգոստինոս Երանելի
Ճարտարապետական ոճEarthquake Baroque? և բարոկկո
Հիմնադրված1686
40 մետր
Երկարություն110 մետր
Լայնություն40 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Paoay Church Վիքիպահեստում

Սուրբ Ավգուստինոսի եկեղեցի (իսպ.՝ Iglesia de San Agustín de Paoay), կաթոլիկ եկեղեցի Ֆիլիպինների Հյուսիսային Իլոկոս նահանգի Պաոայ մունիցիպալիտետում։ 1710 թվականին կառուցված եկեղեցին հայտնի է ճարտարապետական ինքնատիպ լուծումներով, որոնցից են հզոր կոնտրֆորսները շենքի կողերի և հետևի հատվածներում։

Ֆիլիպինների կառավարությունը 1973 թվականին Պաոայի եկեղեցին հայտարարել է Ֆիլիպինների ազգային մշակութային հարստություն, իսկ 1993 թվականին եկեղեցին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում (Ֆիլիպինների ևս երեք բարոկկո եկեղեցիների հետ միասին)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու գտնվելու շրջանի ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1593 թվականին, իսկ 1686 թվականին այդ տարածքը դարձել է անկախ ավգուստինյան ծխական համայնք[2]։ Ներկայիս եկեղեցու շինարարությունը 1694 թվականին սկսել է օգոստոսյան միաբանության անդամ Հայր Անտոնիո Էստավիլյոն։ Եկեղեցին կառուցվել է 1710 թվականին և վերաօծվել 1896 թվականին[3][4]։ եկեղեցու որոշ հատվածներ վնասվել են 1865 և 1885 թվականների երկրաշարժների ժամանակ, բայց հետագայում վերականգնվել են Ֆիլիպինների նախկին առաջին տիկին Իմելդա Մարկոսի նախաձեռնությամբ[5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոայի եկեղեցին իսպանական գաղութացման ժամանակների՝ բարոկկո ոճի «երկրաշարժների ճարտարապետության» ֆիլիպինյան օրինակ է[4] (տերմինն առաջարկել է Ալիսիա Կոսետենգը)՝ եվրոպական բարոկկոյի մեկնաբանություն, որը հարմարեցվել է երկրի սեյսմիկ պայմաններին՝ շենքի կողքերին և հետևի հատվածում հսկայական կոնտրֆորսների օգտագործման շնորհիվ[3]։ Բարոկկոյի այս տարբերակի օգտագործումը պայմանավորված էր նրանով, որ Ֆիլիպիններում ավելի վաղ կառուցված բազմաթիվ եկեղեցիներ ավերվել էին ուժեղ երկրաշարժների պատճառով։ Եկեղեցու պատերն ու ճակատը կառուցվել են ճավայական ոճով, որը հիշեցնում է Բորոբուդուրը[3]։

Կոնտրֆորսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոայի եկեղեցու ամենավառ առանձնահատկություններից են 1,67 մ հաստությամբ[5] 24 հսկայական հակաֆորսները[6] շենքի կողքերում և հետևի հատվածում, որոնք ընդլայնվում են արտաքին պատերից։ Շենքի կողին կառուցված աստիճանաձև կոնտրֆորսները հավանաբար կառուցվել են հեշտությամբ տանիք բարձրանալու համար[4]։

Պատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու պատերը կառուցվել են խոշոր կորալային քարերից ներքևի մասում և աղյուսներից՝ վերին մակարդակներում[4]։ Շինարարության ժամանակ օգտագործված լուծույթը ներառել է ավազ ու կիր շաքարեղեգի, որը եփվել է մանգոյի տերևների, կաշվի և բրնձի ծղոտի հետ[4]։

Ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատն ունի զանգվածային ճակտոն, որը բարձրանում է գետնից և մի փոքր թեքված է առաջ։ Քառակուսի որմնասյուները և լարային քիվերը ճակատը բաժանում են համապատասխանաբար ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով։ Ներքևի մասում զարդանախշեր չկան։ Գոթիկական առանձնահատկությունները նույնպես ներկա են խաչածաղիկների օգտագործման շնորհիվ, իսկ եռանկյունաձև ճակտոնում առկա են չինական և հեռավորարևելյան տարրեր[6][7]։ Կան նաև ատամնաձև նախշեր, որմնախորշեր, վարդադրվագներ և Ավգուստինյանների միաբանության զինանշանը[4]։ Ճակատի ներքևի հատվածը կառուցվել է աղյուսներից, իսկ վերին հատվածը՝ կորալային քարերից[8]։

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ճակատին հարում է եռահարկ կորալե զանգակատունը, որը կառուցվել է եկեղեցու շենքից առանձին նրա աջ կողմում և նման է պագոդայի[4][7]։ Զանգակատան անկյունաքարը դրվել է 1793 թվականին[5]։ Զանգակատունը գտնվում է եկեղեցուց որոշ հեռավորության վրա՝ հաշվի առնելով երկրաշարժի հնարավորությունը[8]։ 1898 թվականին այն ծառայել է որպես դիտակետ իսպանացիների դեմ ապստամբած ֆիլիպինյան հեղափոխականների համար, իսկ հետագայում՝ ֆիլիպինյան պարտիզանների համար, որոնք պայքարում էին ճապոնական զինվորների դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[6][9]։ Ըստ պատմաբանների՝ տեղական բնակչության համար զանգակատունը ծառայում էր որպես կարգավիճակի խորհրդանիշ։ Օրինակ՝ զանգը հնչել է ավելի բարձր և ավելի երկար՝ նշանավոր ընտանիքից որևէ մեկի հարսանիքի ժամանակ, քան աղքատների հարսանիքի ժամանակ[10]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Իլոկոսի տեղական կառավարությունը կոչ է արել վերակառուցել եկեղեցուն կից գտնվող վանքը, որը ներկայում ավերակ է[3][11]։

Եկեղեցու գեղարվեստական արժեքի ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպիպինների նախագահի թիվ 260 հրամանագրի համաձայն՝ 1973 թվականին Պաոայի եկեղեցին հայտարարվել է ազգային մշակութային հարստություն[12]։ 1993 թվականի դեկտեմբերի 11-ին եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Մանիլայի Սուրբ Ավգուստին եկեղեցու, Սանտա Մարիայի Նուեստրա Սենյորա դե լա Ասունսյոն եկեղեցու և Միգաոյի եկեղեցու հետ միասին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Declaring the Sta. Ana Site Museum in Manila, the Roman Catholic Churches of Paoay and Bacarra in Ilocos Norte, the San Agustin Church and Liturgical Objects Therein in Intramuros, Manila, Fort Pilar in Zamboanga City, the Petroglyphs of the Rock-shelter in Angono, Rizal, the Petroglyphs of Alab, Bontoc, the Stone Agricultural Calendars of Dap-ay Guiday in Besao, Bontoc, the Mummy Caves of Kabayan, Benguet and of Sagada and Alab, Bontoc, the Ifugao Rice Terraces of Banaue as National Cultural Treasures; and the Barasoain Church in Malolos, Bulacan, Tirad Pass in Cervantes, Ilocos Sur, the Miagao Church in Miagao, Iloilo, the Site of the Battle of Mactan on Mactan Island, Cebu, the San Sebastian Church in Quiapo, Manila, and the Church and Convent of Santo Niño in Cebu City as National Shrines, Monuments, and/ or Landmarks, Defining the Implementing Agencies and Providing Funds Therefor. — 1973.
  2. «Paoay Church». Heritage Conservation Society. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lazaro, Freddie (2014 թ․ հունիսի 28). «Retrofitting of Paoay church sought». Manila Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Gaspar, Roger (1996). «Earthquake Baroque: Paoay Church in the Ilocos». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 Bagaforo, Nelson (2011 թ․ ապրիլի 20). «Historic churches of Ilocos Norte». Sun.Star. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 Aquino, Mike (2013 թ․ մայիսի 15). «Touring the oldest churches in the Philippines». Yahoo News Philippines. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 Villalon, Augusto. «16th to 19th Century Church Architecture in the Philippines». National Commission for Culture and the Arts. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Baroque Churches of the Philippines». UNESCO World Heritage Site. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  9. «Paoay church in Ilocos to get facelift». Balita.ph. 2011 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. Jane Dacumos (2015 թ․ մարտի 30). «St. Augustine Church in Paoay» (անգլերեն). Vigattin Tourism. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. «Restoration of Paoay church pushed». The Philippine Star. 2014 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «Presidential Decree No. 260 August 1, 1973». The Lawphil Project. Arellano Law Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]